fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան դադարեցնում են զորավարժությունները

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան որոշում են ընդունել դադարեցնել համատեղ զորավարժությունները՝ Կորեական թերակղզու միջուկազերծումն արագացնելու համար։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Նշվում է, որ ամերիկացի և հարավկորեացի զինվորականները հրաժարվել են Key Resolve և Foal Eagle հրամանատարա-շտաբային վարժանքներից։

Նման որոշումն ընդունվել է մարտի 2-ին՝ Կորեայի ազգային անվտանգության հարցերով նախարար Չոն Գեն Դուի և Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի հեռախոսազրույցի ժամանակ։

Մարտի 4-12-ը ծրագրված են համատեղ զորավարժություններ։ Dong Maeng զորավարժությունները կկենտրոնանան տարածաշրջանում ընդհանուր ռազմական գործողությունների ռազմավարական, օպերատիվ և մարտավարական ասպեկտների վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ