Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը վրդովվել է պաշտպանական ծախսերը մեծացնելու հարցում Բեռլինի դժկամությունից և սպառնացել տեղափոխել ամերիկյան ռազմաբազաները Լեհաստան: Այս մասին դիվանագետը հայտնել է VOA-ի հետ հարցազրույցում:
Կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը չի ցանկանում պաշտպանական ծախսերը հասցնել երկրի ՀՆԱ 2 տոկոսի մակարդակի, ինչը պահանջում է ՆԱՏՕ-ն:
Գրենելը նշել է, որ վիրավորական է՝ ամերիկացի հարկատուները վճարում են Գերմանիայում ավելի քան 50 հազար ամերիկացի զինվորների տեղակայման համար, իսկ Գերմանիան իր գումարներն ուղղում է ներքին ծրագրերին:
Գերմանիան ծրագրում է ավելացնել պաշտպանական ծախսերը՝ հաջորդ տարի հասցնելով 1.37 տոկոսի, սակայն արդեն 2023-ին կրճատում է սպասվում՝ մինչև 1.24 տոկոս: