fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը պետք է որոշում կայացնի Թրամփի իմպիչմենտի հարցով

Առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը որոշում կկայացնի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը նախաձեռնելու կամ չնախաձեռնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը։

Նա նշել է` քանի որ հանրապետականները վերահսկում են Սենատը, ապա հավանական է, որ արգելափակում են Թրամփի իմպիչմենտի ուղղությամբ ջանքերը: «Մենք պետք է որոշենք՝ կգնա՞նք, այնուամենայնիվ, ինպիչմենթի ուղիով, քանի որ եթե այլ կերպ վարվենք, դա կնշանակի, որ այդ նախագահը նորմալ վարքագիծ է դրսևորում: Դրա հետևանքով հաջորդ նախագահները կարող են մասնակցել այդօրինակ կոռուպցիայում առանց հետևանքների»,-ասել է Շիֆը՝ նշելով, որ «դա կարևոր որոշում կլինի», և այն կընդունվի «առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»:

«Ռուսաստանի գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը բարդացրել է դեմոկրատների խնդիրը, քանի որ չի բացահայտվել, որ Թրամփը կամ իր թիմի անդամները դավադրության մեջ էին ռուսների հետ 2016 թվականի ընտրությունների ժամանակ:

Ոմանք ասում են, որ ինպիչմենտը, որը պարզապետ պահանջում է դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում ձայների մեծամասնություն, այնուհետև հանրապետականների կողմից վերահսկվող Սենատում ձայների երկու երրորդը, հնարավորություն կընձեռի Թրամփին համախմբել իր հիմնական կողմնակիցներին այն հովանու ներքո, որ նա արդարացվել էր և այժմ նրան անարդարացիորեն հետապնդում են:

Նրանք մատնանշում են 1998 թվականին Բիլ Քլինթոնի իմպիչմենտը, որը ձախողվել էր Սենատում, սակայն դարձրել էր այդ դեմոկրատ նախագահին ավելի հանրաճանաչ, քան երբևէ:

Մյուս դեմոկրատներն ասում են, որ Մյուլերը ներկայացրել է Թրամփի՝ արդարադատությանը խոչընդոտելու առնչությամբ բավականաչափ ապացույցներ, և եթե նրանք հրաժարվեն իմպիչմենտի մտադրությունից, դա կլինի դեմոկրատների կամքի և իրենց քաղաքացիական պարտավորությունների ձախողումը:

Դեռևս Դեմոկրատական կուսակցության կողմից հայտարարված նախագահի 18 թեկնածուներից միայն երկուսը՝ սենատոր Էլիզաբեթ Ուորենն ու Օբամայի վարչակազմի նախկին անդամ Ջուլիան Կաստրոն են ինպիչմենտի կոչ արել: «Նախագահի՝ իր ոչ հավատարիմ վարքագիծը հետաքննելու նկատմամբ արհամարհանքի բազմակի փորձերը զգալի և տևական վնաս կհասցնեն այս երկրին»,-հայտարարել է Ուորենը:

Սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին զգուշությամբ է վերաբերվել նման մտադրություններին՝ կոչ անելով իր համախոհ դեմոկրատներին սպասել Մյուլերի զեկույցի ամբողջական և խմբագրված տարբերակին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ