Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության 1 տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ԱՄՆ-ի հետ նոր մակարդակի հարաբերություններ են փորձում հաստատել: Վարչապետը նաև հավելեց, որ ամերիկյան ներդրումներին խոչընդոտում են Ամուլսարի հետ կապված խնդիրները։
«Մենք ուզում ենք մեր ազգային շահերին համապատասխան հասկանալ՝ ի՞նչ է կատարվում և լուծենք։ Երեկ սկսվել է նոր ֆոմատով աշխատանք, որը կոչվում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն։ Մենք յուրաքանչյուր հարաբերություններում ակնկալում ենք, որ մեր նոր հարաբերություները պետք է համապատասխանեն ՀՀ նոր կարգավիճակին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետին նաև հարցրին, թե արդյո՞ք առաջիկայում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնայների հետ հանդիպումներ նախատեսվում են, որին վարչապետ Փաշինյանը արձագանքեց, որ ինքն այդպիսի տվյալներ չունի, հնարավոր է՝ այլ ներկայացուցիչներ միմյանց հանդիպեն։

