ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում առնվազն 25 մարդ է տուժել, 100-ից ոչ պակաս շենք քանդվել տոռնադոյի հետեւանքով:
Այդ մասին հայտնել է Weather Channel հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝տարերային աղետը նահանգի կենտրոնական մասում ավերածություններ է գործել Թեյլորվիլ քաղաքում, քաղաքի դպրոցները դեկտեմբերի 3-ին փակ կլինեն:
Նշվում է տոռնադոյի 22 դեպքերի մասին նահանգի կենտրոնական եւ հարավային մասերում:
Դեկտեմբերի 1-ին նահանգի իշխանությունները հայտարարել էին տոռնադոյի նախազգուշացում, որն այնուհետեւ բարձրացրել են մինչեւ արտակարգ դրություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: