fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն դադարեցրել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը. Օ՛Բրայեն

Միացյալ Նահանգները դադարեցրել է Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ տեսակի օգնությունը, չեղյալ է հայտարարել բարձր մակարդակի որոշ այցեր, իսկ Վաշինգտոնը Բաքվին ազդարարել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել: Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ-ի թեմայով լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի, քանի դեռ խաղաղության ճանապարհին առաջընթաց չենք տեսել: Այսպիսով, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի մի շարք այցեր, դատապարտել Բաքվի գործողությունները»,- ասել է դիվանագետը։
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի խոսքով՝ իրենք բազմիցս ազդարարել են, որ Հայաստանի ներսում ուժի կիրառումը միանգամայն անընդունելի է։ Նա խոստովանել է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների ուշադրությանն է ներկայացրել նման ծրագրերի բացակայության մասին տեղեկություն։
«Բաքվի իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ իրենք նման մտադրություն չունեն: Եվ մենք շատ ուշադիր հետևում ենք զորքերի տեղաշարժին ու ցանկացած նշանի, որ նրանք կարող են այլ ծրագրեր ունենալ։ Ինչպես նշեցի, մենք նրանց ասել ենք՝ սովորականի պես գործերին վերադառնալու հնարավորություն չկա, քանի դեռ խաղաղության պայմանագիրը կնքված չէ», – հավելել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ