ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ, այսպես կոչված, Հարավային Օսիայի և Թբիլիսիի կողմից կառավարվող վարչական տարածք այցելություններից: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների տեղաշարժն այդ ուղղությամբ կսահմանափակվի։
Դիվանագիտական առաքելությունը ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տալիս հետևել տեղական ԶԼՄ-ներին։
