fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը կշարունակի Իսրայելին օգնություն տրամադրել

ԱՄՆ-ը կշարունակի պաշտպանել Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերը և ԱՄՆ քաղաքացիներին, ինչպես նաև Իսրայելին կտրամադրի օգնություն՝ ինքնապաշտպանվելու ՀԱՄԱՍ-ի հետագա ահաբեկչական հարձակումներից: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը:

«Մենք սերտորեն համակարգում ենք գործողությունները Իսրայելի հետ՝ ապահովելու ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների ազատ արձակումը: Մենք ուժեղացրել ենք մեր զորքերի խմբավորումը ողջ տարածաշրջանում, որպեսզի կանխենք Գազայի սահմաններից դուրս այս ճգնաժամի սրումը ցանկացած պետական կամ ոչ պետական սուբյեկտի կողմից»,- նշել է նա:

ԱՄՆ ՊՆ խոսնակն անդրադարձել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան բազաների վրա անօդաչուների հարձակումներին, նշել, որ հոկտեմբերի 17-ից սկսած՝ Իրաքում եղել է 20 հարձակում, Սիրիայում՝ 18, որոնց հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորում է ստացել 46 ամերիկացի զինվորական:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ