fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին` հասնել խաղաղության․ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին` հասնել խաղաղության:

«Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին` հասնել համընդգրկուն խաղաղության, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագայի խթանման գործին: Մենք ողջունել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումը, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման և սահմանների սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի ձևավորման ընթացքը: Նախօրեին` ապրիլի 5-ին երկու երկրների առաջնորդների հետ կայացած բանակցությունների ընթացքում, մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները: Պետքարտուղարը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկկողմ համագործակցության իր համախոհ-գործընկերների հետ, այդ թվում` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ` կողմերին օգնելով հասնել երկարաժամկետ համընդգրկուն խաղաղության»,- ասել է Փրայսը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ