Չինական հեռահաղորդակցային Huawei ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյն ասել է, որ ԱՄՆ-ը իր գործողություններով թերագնահատում է ընկերության հզորությունը։
«Մենք զգացել ենք ԱՄՆ իրական վերահսկողությունը դեռևս մեկ տարի առաջ։ Ամերիկյան պոլիտիկաններն իրենց ներկա գործողություններով թերագնահատում են Huawei ընկերության հզորությունը»,- ասել է Ժեն Չժենֆեյը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
Մայիսի կեսին ԱՄՆ առևտրի նախարարությունը Huawei-ը մտցրեց սև ցուցակ, որը փակում է չինական ընկերության ճանապարհը ամերիկյան արտադրողների արտադրանքը և տեխնոլոգիաները գնելու հարցում։ Huawei-ը այն ընկերությունների ցանկում է, որոնց արգելված է գործեր վարել ամերիկյան բիզնեսի հետ՝ առանց համապատասխան լիցենզիաների։
Reutors գործակալության տվյալներով՝ Google-ն արդեն դադարեցրել է համագործակցությունը Huawei-ի հետ այն ոլորտներում, որոնք պահանջում են սարքավորումների, ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկումների փոխանցում` բացի նրանցից, որոնք հասանելի են բաց լիցենզիաներով։
Երկուշաբթի ԱՄՆ առևտրի նախարարությունը տեղեկացրել էր Huawei-ի համար ժամանակավոր թույլտվությունների տրամադրման մասին, որոնք թույլ կտան նրան պահել առկա հաղորդակցային ցանցերը և ծրագրային թարմացումներ տրամադրել հաճախորդներին։ Ժամանակավոր թույլտվությունները կգործեն մինչև օգոստոսի 19-ը։