fbpx
Աշխարհ

Պորոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի կողմից: Նա մեղադրվում է հնարավոր պետական դավաճանության մեջ: Խոսքը գնում է 2018 թվականի նոյեմբերի 25-ի դեպքի մասին, երբ Կերչի նեղուցը հատել էին ուկրաինական 3 ռազմանավեր: Հայտնում է gazeta.ru-ն:

Հայցը ներկայացրել է Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը: Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մինչդատական հետաքննություն էր սկսել Պորոշենկոյի կողմից դատարանների նկատմամբ իրականացված ճնշումների հարցով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ