Պենտագոնում հայտնել են, որ ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության որոշ տեսակներ։
Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
«Միացյալ Նահանգները վերանայում է Իսրայելին կարճաժամկետ ռազմական օգնության որոշ տեսակներ՝ կապված Գազայի հատվածում պաղեստինյան Ռաֆահ քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ»,-ասել է նա։