ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաճարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բուժաշխատողների պատվին ավիաշոուներ կանցկացվեն: Այս մասին հայտնում է Washington Times-ը:
Ցուցադրական օդային ելույթները կանցկացվեն ռազմաօդային ուժերի «Մրրկահավի» եւ ռազմածովային ուժերի «Երկնագույն հրեշտակների» մասնակցությամբ:
«Մենք ավիաշոուն կցուցադրենք Ամերիկայի բոլոր խոշոր քաղաքներում եւ որոշ քաղաքներում, որոնք մեծ չեն: Դրանք մի շարք շատ վտանգավոր օդային թռիչքներ ցույց կտան»,- նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: