fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

ԱՄՆ-ի Հարավային Դակոտայի Սու-Ֆոլս քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա: Զոհվել է մեկ մարդ: Այս մասին տեղեկացրել է Daily Star պարբերականը:

Տեղի իշխանությունների ներկայացուցչի խոսքերով՝ զոհվածն ինքնաթիռի օդաչուն է: Նշվում է նաև, որ ինքնաթիռի անկման հետևանքով լուրջ վնասներ են կրել 4 բնակելի տներ: Թաղամասի բնակիչների շրջանում զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Ոստիկանությունն իրականացնում է որոնողական աշխատանքներ: Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ դեռ աշխատանքները չեն ավարտվել, ու հնարավոր է՝ զոհեր գտնվեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ