fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում թռիչքից առաջ ձերբակալվել է եռակի սպանություն կատարած օդաչուն

ԱՄՆ-ում թռիչքից առաջ ձերբակալել են նախկին ռազմական օդաչուի, որն աշխատել է որպես ուղևորատար ինքնաթիռի օդաչու: Կենտուկի նահանգի գլխավոր դատախազ Էնդի Բեշիրը հայտարարել է, որ 51-ամյա Քրիսթին Մարթինը կասկածվում է 3 սպանությունների մեջ, որոնք նա կատարել է 2015 թ-ին:

Նշվում է, որ ձերբակալության ժամանակ ինքնաթիռը լի է եղել ուղևորներով: Նախաքննությունը կարծում է, որ Մարթինը սպանել է իր 3 հարևաններին՝ նրանցից մեկի վրա կրակելով, իսկ 2ին՝ այրելով:

Օդաչուին առաջադևվել են մի շարք մեղադրանքներ: Հատկանշական է, որ օդաչուի կինը սիրային կապ է ունեցել սպանվածներից մեկի հետ:

Քրիսթին Մարթինին նախկին աշխատավայրից հեռացրել էին սպային ոչ հարիր պահվածքի համար, և նա սկսել էր աշխատել քաղաքացիական ավիացիայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ