fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն կարող է դուրս գալ Ճապոնիայի հետ փոխգործակցության պայմանագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է Ճապոնիայի հետ 1960 թվականին ստորագրված փոխգործակցության և անվտանգության երաշխիքների մասին պայմանագրից դուրս գալու մասին։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Ըստ աղբյուրների, որոնք ցանկացել են անանուն մնալ, Թրամփն իր վստահված անձանց հայտնել է, որ այդ համաձայնագիրը անարդար է ԱՄՆ-ի համար: Նախագահի խոսքով, այն միակողմանի է, քանի որ նախատեսում է ԱՄՆ-ի աջակցությունը Ճապոնիային զինված հարձակման դեպքում, սակայն չի պարտավորեցնում Ճապոնիայի զինված ուժերին ԱՄՆ-ին օգնության հասնել:

Ըստ աղբյուրների, թեև Թրամփը դեռևս որևէ քայլ չի ձեռնարկել համաձայնագրից դուրս գալու համար, նման քայլը շատ հավանական է:

Պայմանագիրը կնքվել է 1960 թվականին ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև, այն փոխարինել է 1951 թ. ստորագրված համաձայնագրին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ