fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգեց հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարացրեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Սահմանափակող միջոցառումներն անդրադառնում են ռուս քաղաքական գործիչների և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատի վրա։

Նախագահի հրամանում նշվում է, որ պատժամիջոցները երկարացվում են ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերի համար առկա արտակարգ սպառնալիքների պատճառով։

Որոշման մեջ խոսվում է այն անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին, որոնք «խարխլում են Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ