fbpx
Աշխարհ

Տարածքների հարցում ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Կիևին տարածքների հարցում, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։

Պետքարտուղարը կրկնել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Միացյալ Նահանգները միշտ հարգելու է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները, և կշարունակի աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ վերականգնելու իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը՝ ամրապնդելով իր դիրքերը ռազմական և դիվանագիտական ​​ճանապարհով։

Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին նաև տեղեկացրել է ԱՄՆ անվտանգության աջակցության, այդ թվում՝ 1,1 միլիարդ դոլար արժողությամբ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության փաթեթի մասին, ինչպես նաև ապագա մատակարարումների մասին։ Քննարկվել է նաև ուկրաինական հացահատիկի մատակարարման և Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման հարցը։

Սեպտեմբերի 30-ին Կրեմլի մեծ պալատի Սուրբ Գեորգի սրահում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները և ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ