Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մեզահիր Փեհանովը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Այս մասին գրում է Azadliq.org-ը:
Ըստ նախնական տվյալների՝ 118 ընտրատեղամասերի 4823 ընտրատարածքներում 124 հաղթածներից 64-ը Նոր Ադրբեջան իշխող կուսակցության ներկայացուցիչներն են: 7 ընտրատեղամասում հաղթող դեռևս չկա: Դրանք են թիվ 17, 35, 42, 44, 77, 123, 125 ընտրատեղամասերը:
Նշենք, որ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկել է 2 միլիոն 547 հազար 982 հոգի, այսինքն՝ ընտրական իրավունք ունեցողների 47.81 տոկոսը:
Նշենք նաև, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին ներգրավված դիտորդներն ու անկախ ներկայացուցիչները բազմաթիվ խախտումներ են արձանագրել:
