Արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բարսելոնայի» ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը։
Don Balon-ի հաղորդմամբ՝ տեղափոխությունը կարող է կայանալ այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, եթե կատալոնական ակումբին հաջողվի ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։
Նշվում է, որ արգենտինական ակումբը հետաքրքված է նաև Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով, ով հանդես է գալիս «Գալաթասարայում»։