Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, 55-ամյա աստղ Հոլի Բերին պաշտոնապես նորից ամուսնացել է։
Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում ու լուսանկարներ հրապարակել։
Դերասանուհու ընտրյալը երաժիշտ Վան Հանտն է։
Հրապարակման մեկնաբանություններում զույգը բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել երկրպագուներից։
Ինչպես հայտնում է Verge-ն, զույգը մինչ ամուսնանալը հանդիպել է շուրջ մեկ տարի։
Նշվում է, որ Բերիի նախկին ընտրյալը կանադացի Գաբրիել Օբրին էր, ումից Բերին մեկ դուստր է ունեցել 2008 թվականին։ Նրանք 2 տարի անց բաժանվել են։