Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրվել է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։
«Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
✅Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 1,443,504,690
✅Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 651,968,363
✅Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 389,675,775
✅Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 669,323,500
✅Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 828,074,847
✅Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 1,066,518,894
✅Բժշկական կենտրոնների վերանորոգում` 618,851,437
✅Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ` 140,610,307
Հանրագումար` 5,808,527,812»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2701395930101519