Այս տարի Առողջապահության նախարարությանը հատկացվելիք բյուջեն նախատեսվել է 114 միլիարդ 500 միլիոն դրամ, սակայն նոյեմբերի 8-ի դրությամբ արդեն իսկ հատկացված գումարների թիվն ավել է 142 միլիարդ դրամից։
Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ հավելյալ հատկացումներից ուղիղ 18 միլիարդը կապ ունի քովիդի դեմ պայքարի կամ դրա հետևանքների կանխարգելման, վերահսկման, բուժման և հետևանքների հետ կապված առանձին ծրագրերի, միջոցառումների հետ։
Խաչատրյանն ասաց նաև, որ 2022 թվականի համար Առողջապահության նախարարության բյուջեն 2021-ի հաստատված բյուջեից ավելի է լինելու 4,7 տոկոսով և կազմելու է մոտ 120 միլիարդ դրամ։