ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստում քննարկվել են պրենատալ սքրինինգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման մեթոդների բարելավմանն առնչվող հարցեր։
- Առողջապահության նախարարությունում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը
- Առողջապահության նախարարությունը առաջարկում է դիահերձել կորոնավիրուսից մահացածներին
«Ներկայացվել են 2015-2021 թվականների ընթացքում ՀՀ-ում իրականացված արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների վերլուծության արդյունքները, հնչել են առաջարկներ` գինեկոլոգիական հիվանդների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների և սքրինինգային հետազոտությունների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։