fbpx
Հասարակություն

Անապահով ընտանիքների երեխաները դպրոցներում խոսող գրքերից կօգտվեն սարքավորումների բանկերի միջոցով

Արմենպրես-ը գրում է՝

Դպրոցներում խոսող գրքերի հայտնվելուց հետո այն երեխաներն, ովքեր համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա, կօգտվեն դպրոցում գործող սարքավորումների բանկերից: Այս մասին Արմենպրես-ի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Մենք հիմա պետք է բանակցենք մի շարք հայտնի ընկերությունների հետ ու դիմենք նաևդրամաշնորհների, որի արդյունքում մենք կունենանք նման սարքերի բանկեր դպրոցներում, ու դասի ժամանակ, եթե անհրաժեշտություն լինի, դպրոցը դրանք կտրամադրի այն երեխաներին, որոնք այդ սարքերը չեն ունենա: Հիմա սմարթֆոնները բավական տարածված են նաևմարզերում ապրող երեխաների շրջանում, բայց բոլոր նրանք, ովքեր դրա կարիքը կունենան, այդբանկերի միջոցով դրանք կկիրառեն»,- ասաց Հարությունյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ դպրոցներում առաջին խոսող գիրքը կհայտնվի արդեն գարնանը:

«Գարնանը կունենանք պիլոտային մեկ դասագիրք, արդյունավետության դեպքում արդեն մյուսդասագրքերը կլինեն խոսող: Մենք, իհարկե, կանենք առավելագույնը, որպեսզի տարրականդպրոցում զերծ մնանք սարքերի օգտագործման անհրաժեշտությունից կամ դրա օգտագործմանժամանակը զգալի կրճատենք, իսկ միջին ու ավագ դպրոցում ավելի տարածված կլինեն նմանգրքերը»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Դեկտեմբերի 2-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ Arloopa ծրագրիմիջոցով մանրամասներ էր ներկայացրել խոսող գրքերի մասին:

«Այսուհետ դպրոցներում մեր աշակերտների գրքերը խոսելու են. թեորեմները պատմելու ենիրենց ապացուցման եղանակների մասին, աստղերն այլևս չեն հուշելու, այլ պատմելու են ևնորմալ արտահայտվելու, իսկ զորավարները պատմելու են իրենց արշավանքների մասին»,- գրել էր Հարությունյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ