Հասարակություն

Լեռնագոգի վերջնամասում անասնագոմ է հրդեհվել

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 18:12-ին ահազանգ է ստացվել, որ Լեռնագոգ գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:21-ին, մարվել՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 12։10-ին։ Այրվել է մոտ 2500 հակ անասնակեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ