«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի ղեկավարությանը խնդրել է կազմակերպել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտի տեղափոխությունը մադրիդյան ակումբ:
Նշվում է, որ իտալացի մարզիչը փորձել է գնել պորտուգալացի պաշտպանի տարնսֆերը դեռ «Էվերտոնում» գտնվելու ընթացքում, և այժմ ակնկալում է խաղացողին ձեռք բերել իր նոր ակումբի համար:
Վիճակը բարդանում է, քանի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը առանձնապես շահագրգռված չէ Դալոտին պահելու թիմում և շատ ակտիվորեն աշխատում է Կիրան Տրիպյերին «Ատթլետիկոյից» ձեռք բերելու վրա, ով Աարոն Ուեն-Բիսակայի հետ կպայքարի հիմանական կազմում տեղ զբաղեցնելու համար:
Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից։