Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին, ով աչքի է ընկնում մեծ արդյունավետությամբ։
Անչելոտիի խոսքերը փոխանցում է AS պարբերականը։
Մարզիչը նշել է, որ Բենզեման միշտ եղել է լավ ֆուտբոլիստ, բայց այժմ նա դարձել է թիմի առաջատարը։
Անչելոտիի խոսքով՝ ֆրանսիացու տարիքը ոչինչ չի փոխում ու ապագայում ով էլ լինի նրա կողքին հարձակման գծում, նա կլինի «Ռեալի» կարևորագույն խաղացողներից մեկը։

