Գովազդ

Անչելոտիի և Իկարդիի միչև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ամենադիտվածներ

art-image-1920

«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին  հեռախոսազրույցի ընթացքում «Ինտեր»-ի ռմբարկու Մաուրո Իկարդիին փորձել է համոզել տեղափոխվել Նեապոլ:

Ինչպես տեղելացնում է Corriere Dello Sport-ը, գործարքը հավանական է համարվում, քանի որ արգենտինացին չի մտնում «ներաձուրիներ»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պլաններում:

Ավելի վաղ նշվում էր, որ «Յուվենթուս»-ն Իկարդիին տարեկան 8 մլն եվրո է առաջարկել:

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը 37 հանդիպում է անցկացրել միլանյան գրանդի կազմում՝ դառնալով 17 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Ամենաթարմ