ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող ընթացիկ աշխատանքները:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման, պլանավորված միջոցառումների պատշաճ նախապատրաստման և կազմակերպման ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։