Արտակ Դավթյան
Հայտնի է, թե ով է կատարելու ԶՈւ ԳՇ պետի պարտականությունները
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Այս մասին Tert-ին հայտնել են ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, Արտակ Դավթյանն ազատվել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից։
Արտակ Դավթյանն ազատվեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, որտեղ հրապարակվել է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ Ազատման հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը։ Փաստաթղթում նշվում է, որ հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը։
Մեկնարկել է Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը, որը ընթանում է դռնփակ: Նիստը նախագահում է դատավոր Մամվել Շահվերդյանը:
Արտակ Դավթյանը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին․ կարևորվել է զորավարժությունների անցկացումը
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին (նստավայրը` ք.Մոսկվա): «Արտակ Դավթյանը շնորհավորել է բրիգադի գեներալ Պուշկարին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում առաքելության…
Դավթյանը ՌԴ-ում մասնակցել է Բանակային միջազգային խաղերի փակմանը
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Ռուսաստանի «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Զապադ-2021․ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմեկնի Նիժնի Նովգորոդի Մուլինո զորավարժադաշտ Եռամսյա հավաքի մասնակիցները անցկացրել են հրաձգության մարզումներ Նշվում է, որ լավագույն արդյունք…
Գլխավոր շտաբի պետը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցներին
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ՝ օգոստոսի 31-ին, այցելել է Հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Եռամսյա վարժական հավաքները շարունակվում են Պաշտպանության նախարարը շրջայց է կատարել զորամասերում «Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ստուգել է հավաքի անցկացման ընթացքը, ծանոթացել պահեստազորայինների կենցաղային պայմաններին, սննդի որակին։…
Արտակ Դավթյանը և Հասան Կալոևը քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման վերաբերյալ հարցեր
Օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության և ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման վերաբերյալ հարցերը։ ՊՆ-ն պատրաստ է իր սպառազինությունը համալրել տեղական արտադրության ԱԹՍ-ներով. ԲՏԱ նախարար…
Հայաստանում մեկնարկել է Խաղաղության մարտիկ մրցույթը
Օգոստոսի 22-ին պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: Ողջունելով…
Արտակ Դավթյանը այցելել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոն
Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ հուլիսի 20-ին այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի հնարավորություններին, առանձնահատկություններին, բուժման մեթոդներին, ինչպես…
ՌԴ ԳՇ պատվիրակության հետ քննարկվել է շտաբային բանակցությունների օրակարգը
Հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՊՆ-ում քննարկվել է շտաբային բանակցությունների օրակարգը։ «Հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում շտաբային բանակցություններ անցկացնելու նպատակով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 13-ին պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:…
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան
2021 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, եղել է զորակոչիկների դիմավորման և ընդունման կետում, հետևել վիճակահանության ընթացքին, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը։…
Պատերազմը քննող հանձնաժողով է ստեղծվել․ ԳՇ պետ
ՀՀ ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց, որ պաշտպանության նախարարի հրամանով՝ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով արդեն ստեղծվել է ու ակտիվ աշխատում է։ Նա ասաց, որ դասալիքների մասով մեծ քանակի քրեական գործեր են հարուցվել։ Դավթյանի կարծիքով՝ շատ հարցերի պատասխաններ կարճ ժամկետում չեն կարող տալ, քանի որ յուրաքանչյուր դրվագի ու մեղադրանքի հետևում կենդանի մարդիկ…
Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստին։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ: Քննարկվել են ԱՊՀ տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաև…
ԳՇ պետը նախագահին ներկայացրել է սահմանային իրավիճակը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: ԳՇ պետը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողներին գերեվարելու դեպքի և սահմանային իրավիճակի վերաբերյալ: Հանրապետության նախագահն անհետաձգելի է համարում համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը…














