fbpx
Արցախ
13:00 16/11/2019

Արցախցի մարզիկները մուայթայի եվրոպայի առաջնությունում գրավել են մրցանակային տեղեր

Նոյեմբերի 3-11-ը Մինսկում կայացած մուայթայի եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Արցախի մարտարվեստների ասոցիացիայի մարզիկներ, և գրավել մրցանակային տեղեր:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը՝ նշելով, որ Արցախից առաջնությանը մասնակցել է 5 մարզիկ:

Նրա խոսքով՝ առաջնությանը մասնակցել են 26 երկրի լավագույն մարզիկները:

Գ. Աղաբալյանն ասել է նաև, որ առաջնությանն արցախցի մարզիկ Վլադիսլավ Պետրոսյանը գրավել է 2-րդ տեղ՝ արժանանալով արծաթե մեդալի, իսկ Հրայր Հարությունյանը՝ 3-րդ. վերջինս ստացել է բրոնզե մեդալ։

«Մեր մարզիկները մասնակցելով նման մրցաշարերի առաջին հերթին ձեռք են բերում մասնագիտական փորձ, հմտություն, որոնք կիրառելու են հետագա մրցաշարերի ժամանակ», – ըստ աղբյուրի՝ մասնավորապես ասել է Գ. Աղաբալյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ