fbpx
Զինված Ուժեր
19:00 08/02/2020

Անցնող շաբաթ հայ դիրքապահների վրա արձակվել է 1200-ից ավելի կրակոց

Փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:

Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ