ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է քննարկումներին, որոնք ծագել են Լևոն Տեր-Պետրոսյանի թոռանը` Լևոն Տեր-Պետրոսյանին տված կրթաթոշակից հետո:
«Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունը առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։
Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը:
Անիմաստ է այստեղ որևէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում է այն ուսանողներին, ովքեր համապատասխանում են հիմնադրամի սահմանած հստակ չափանիշներին և հաղթահարում են պրոֆեսիոնալներից կազմված անկախ հանձնաժողովի «քննությունը»։
Լուսանկարում՝ Մերի Թովմասյանը»,- գրել է Աննա Հակոբյանը: