ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական նամակի ստորագրահավաք է սկսվել, որով նախագահ Ջո Բայդենին կոչ է արվում ապրիլի 24-ի իր ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Նամակում ասվում է, որ աշխարհի առաջնորդները արդեն ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ նախագահը տասնամյակներ շարունակ լռում է։
Նրանք Բայդենին հիշեցնում են անցած տարի ապրիլի 24-ին արված հայտարարությունը, որում ԱՄՆ նախագահն ասել էր, որ լռությունը հանցակցություն է։
Նամակում կոչ է արվում Սպիտակ տան ղեկավարին կատարել պարտավորություններն ու վերջ տալ ամոթալի լռությանը։