fbpx
Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունիսի 26-ին հանդիպել է ԵԽ պատվիրակության ներկայացուցիչների հետ:

ԵԽ մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության արևելյան գործընկերության և Ռուսաստանի Դաշնության բաժնի ղեկավար Տիգրան Կարապետյանը խոսել է կառույցի կողմից իրականացվելիք «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի մասին: Վերջինիս նպատակն է նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես՝ կին սպաների իրավունքների պաշտպանության ամրապնդմանը՝ երաշխավորելով կանանց համար ծառայության հավասար պայմաններ և խրախուսելով նրանց պայքարելու հանուն դրական փոփոխությունների: Նշվել է, որ ծրագիրը նպաստելու է նաև ազգային օրենսդրության ու ներքին կանոնակարգերի մշակմանը՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխանության ապահովման համար, ինչպես նաև նպատակ է ունենալու երաշխավորելու գենդերային հավասարությունը:

Անդրանիկ Քոչարյանը կարևորել է կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ վստահեցնելով, որ դրանք անպայմանորեն պետք է կյանքի կոչվեն:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է օրենսդրական նախաձեռնությունների մշակման նպատակով առաջիկայում ստեղծվելիք պլատֆորմի մասին, որում ներգրավված կլինեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ