fbpx
Իրավական

Երկու անձի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի շրջանում կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կտրած-ծակած վերքով նույն բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել նաև 58-ամյա մի կին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում վերոնշյալ անձինք ճանաչվել են տուժող, առգրավվել են նրանց հագուստները, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ