fbpx
Իրավական

Հրավառություն իրականացրած անձինք հայտնաբերվել են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի լույս 17-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում ստացվեց, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։


Բաժնի համայնքային ոստիկանները, արագ արձագանքելով, Արգիշտիի փողոցի 4-րդ շենքում հայտնաբերեցին հրավառություն կատարած անձին ու բերեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ նա ենթարկվեց վարչական պատասխանատվության։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև օգոստոսի լույս 19-ի գիշերը։ Դարձյալ արագ արձագանքման շնորհիվ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները «Մարգարյան» բժշկական կենտրոնի մոտի պուրակում հայտնաբերեցին հրավառություն կատարած անձին ու ներկայացրին բաժին, որտեղ նա ևս ենթարկվեց վարչական պատասխանատվության։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ