fbpx
Սպորտ

Անձնական մրցանակների մասին մտածում եմ միայն թիմային հաղթանակներից հետո. Ալիսոն

Ալիսոնը կիսվել է գալիք մրցաշրջանի սպասումներով։

«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ ակումբ։ Ես հիանալի եմ անցկացրել արձակուրդս  ընտանիքիս, ընկերներիս հետ։ Սակայն շատ էի կարոտել ֆուտբոլը, խաղընկերներիս և մարզչական շտաբին։

Ներկա պահին անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանին։ Թիմում բոլորը գիտակցում են, թե ինչ մեծ նվաճման ենք մենք հասել նախորդ տարի, սակայն ուզում ենք այս տարի հաղթել բոլոր տիտղոսները։ Դրա համար մեծ աշխատանք է պետք տանել։ Անձնական մրցանակների մասին մտածում եմ միայն թիմային հաղթանակներից հետո»,- Ալիսոնի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։ 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ