fbpx
Հասարակություն

Գետերը դարձել են աղբ տեղափոխող մակերևութային հոսքեր. մասնագետ

«Գետերը վերածվել են ոչ միայն կոյուղագծերի, այլև դարձել են աղբ տեղափոխող մակերևութային հոսքեր»,- այս մասին նշել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

Նա հավելել է, որ այդ գետերը հանդիսանում են էնդեմիկ ձկնատեսակների համար ձվադրավայր:

«Հատկապես ձկնագետը, որը տարիներ շարունակ հայտնի է եղել իր մաքրությամբ, ձկնային աշխարհի առատությամբ, այսօր ամենուրեք մենք հանդիպում ենք մաքրած ձկան փորոտիքների, ի դեպ, մեծ կուտակումներով: Մեզ դեռ հայտնի չէ, թե ինչ աղբյուրով է այն լցվում գետի այդ հատված՝ կամրջի տակ», ասաց Ղուկասյանը:

Դիմելով Գեղարքունիքի մարզի գործարարներին՝ նա ասաց. «Երբ իրենց տնտեսություններում ինչ-որ մի վարակ է սկսվում, իրենք որոշում են, որ իրենց սատկած կենդանիները պետք է ամբողջովին տեղափոխվեն գետերը: Եվ մի քանի տարի առաջ, երբ իրենց մոտ մակաբույծով վարակված հսկայական թվով խեցգետին էր սատկում, բոլոր գետերը, հատկապես Կարճաղբյուրը, որը միշտ հայտնի է եղել որպես մաքուր գետ, պարկերով սատկած խեցգետին էր լցված: Եվ նրանք չեն հասկանում, որ այսօր այդ հիվանդ կենդանիներին եթե լցնում են գետ, այդ հիվանդությունը տեղափոխում են լիճ և, բնականաբար, դա նպաստում է մյուս պաշարների ոչնչացմանը»:

Անդրադառնալով սիգի պաշարներին՝ նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ կա քանակական աճ՝ մոտ 33 տոկոս, բայց դեռ արդյունքը բավարար չէ, որի պատճառով էլ դեռ սիգի որսի թույլտվություն ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը չի տալիս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ