fbpx
Հասարակություն

Անձնական օգնականի ներդրման պիլոտային ծրագրի շրջանակում մեկնարկում է տվյալների հավաքագրման գործընթաց

Անձնական օգնականի ներդրման պիլոտային ծրագրի շրջանակում մեկնարկում է անձնական օգնականների տվյալների հավաքագրման գործընթաց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց համար «Անձնական օգնականի ներդրման» պիլոտային ծրագրի շրջանակում, մեկնարկում է անձնական օգնականների տվյալների հավաքագրման գործընթաց՝ վերապատրաստումներին մասնակցելու, հավաստագիր ստանալու և որպես անձնական օգնական աշխատելու համար:

Գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3na80TA

Դիմումները կարող եք ներկայացնել մինչև մայիսի 8-ը՝ ժամը 18:00-ն:

Հիշեցնենք, որ Կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի տրամադրման ծառայություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացման նպատակով։

Ծառայությունը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը, այդ թվում՝ աջակցություն՝

• անձնական հիգիենան պահպանելու,

• սեփական առողջությանը հետևելու, այդ թվում՝ դեղամիջոցներ ընդունելու, առողջ ապրելակերպ վարելու, բժշկական օգնություն ստանալու,

• սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի գնումներ կատարելու,

• կենցաղային աշխատանքներ կատարելու (սննդի պատրաստում, բնակարանի, օգտագործված իրերի, հագուստի մաքրություն),

• այլ գործողություններ կատարելու և մի շարք այլ հարցերում, որոնք անձի կարիքներից ելնելով՝ կամրագրվեն կնքված պայմանագրում։

Ծառայությունը հնարավորություն կտա նաև աջակցել հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժման և հաղորդակցման):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ