Ապրիլի 20-ին dpa գործակալությունը՝ հղում կատարելով Քրիստոնեադեմոկրատական միության նախագահության հետ կանցլերի խորհրդակցության մասնակիցներից մեկին հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կտրուկ քննադատության է ենթարկել Գերմանիայում կարանտինային միջոցների թուլացման «բանավեճերի խրախճանքը»։
Անգելա Մերկելը մտահոգություն է հայտնել, որ սահմանափակումների հանելուց հետո կատարած բոլոր ջանքերը զրոյի կհավասարվեն, եթե ավելի քիչ թվով մարդիկ պահպանեն սոցիալական շփումների սահմանափակման միջոցները։ Կանցլերը նշել է, որ եթե չեղարկեն սահմանափակումները երկրում կարող է համաճարակի երկրորդ ալիքի ծագել։
Ապրիլի 30-ին նախատեսվում է կանցլերի և դաշնային հողերի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկում կարանտինն հետզհետե հանելու մասին։ Մերկելը նշել է, որ մայիսի 8-9-ին նոր պետք է մտածել տնտեսության վերականգման և աշակերնտերի՝ ուսմանը վերադառնալու մասին։
Աղբյուրը՝ DW․