fbpx
Մշակույթ

Անգլերենով լույս է ընծայվել Ցեղասպանության մասին 5 հատորյակը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան այսօր հանդիպել է ցեղասպանագետ Արա Քեթիբյանի հետ: Այդ մասին նա տեղեկացնում է իր Facebook-ի էջում:

«Խմբակցությունում հյուրընկալեցի ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, որը կատարել է հսկայածավալ աշխատանք` այս պահի դրությամբ անգլերեն լեզվով լույս է ընծայել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 5 հատորյակը, որտեղ ամփոփված է միջազգային մամուլի անդրադարձը Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած 1890-1922 թթ․ ցեղասպանությանը։

Պատիվ ունեցա որպես նվեր հենց հեղինակից ստանալ անգնահատելի արժեք ունեցող հատորները։ Հուսով եմ, որ բոլորիս աջակցությամբ հնարավորինս շուտ լույս կտեսնեն մյուս 5 հատորները և մեր պետությունը կանի ամեն ինչ, որպեսզի դրանք հնարավորինս լայն տարածում ստանան ողջ աշխարհում՝ հանուն պատմական արդարության»:

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/2973107126094328?__xts__[0]=68.ARDvv05HWwvynyKuCAJGUHkcUClCKZwM6eeV1pHzy_tcTvUe3dOFs1y90jXnVZ4NGjSRsp1_8zRcUWOcVMQZ0hdk04gDLk-EXwq4-fMRMyqzt5y80vrGZ0HAJGzpjbLYE2mpEmRkmjqi4Oq-h9Gm2DVqr393hzp3_gZ_dCBb-VBMY_LrfZ4goeoQ7OBaxry_i3uDKdV_gJfdyfsIUoJhXXspHbwFSt246QwgJbNDEjusN40FGunZJ708B9u3Qe1462rTEw46tXDfV7DdJ6pYTIfnB3sRr05eGUT4kr3bwwM9rcom2YTrTlobt3VRpHMjpF3zRG4DU1H79Wydu2AEvvOrHw&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ