ԱՄՆ ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատել հայ գերիներին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատ ներկայացվել էր օրենքի փոփոխության նախագիծ՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների ու Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների և դրանում Թուրքիայի ներգրավվածության հետ։

Օրենքի նախագծով պահանջ է դրվում Ադրբեջանի առաջ՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Նշվում է, որ Ադրբեջանը Ժնևի կոնվենցիայով պարտավորություններ է ստանձնել, բայց դրանք խախտելով շուրջ հայ գերի է պահվում Ադրբեջանում։

Նախագծով նաև պահանջ է դրվում հետաքննություն սկսել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ սպիտակ ֆոսֆոր կիրառելու վերաբերյալ։

Ամենաթարմ