fbpx
Սպորտ

Անհավանական զգացողություն է․ Օբամեյանգը նշել է իր նորամուտը Բարսայում

Կատալոնական «Բարսելոնայում» իր նորամուտն է նշել գաբոնցի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը։

Նա իր նորամուտի մասին գրառում է կատարել Instagram-ում։

Օբամեյանգը նշել է, որ առաջին անգամ նման ակումբի մարզաշապիկ հագնելն անհավանական զգացողություններ է հաղորդում։

Նա գրել է, որ ուժեղ թիմային խաղ էր ու հնչեղ հաղթանակ։

Հիշեցնենք, որ երեկ «Բարսան» մրցեց «Ատլետիկոյի» հետ ու կարողացավ հաղթել 4-2 հաշվով։ Դրա շնորհիվ կատալոնական ակումբը բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ 38 միավորով։ Օբամեյանգը փոխարինման մտավ 2-րդ կեսում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ