Նյու Յորքի Բրուքլին թաղամասի մետրոյի կայարանում անհայտ անձը կրակել է ուղևորների վրա: Այս մասին հայտնել է CNN-ը՝ նշելով, որ կասկածյալը փախել է դեպքի վայրից։
Նշվում է, որ նախնական տվյալով՝ տուժել է առնվազն 13 մարդ, 5 մարդ հրազենային վիրավորում է ստացել։
Ոստիկանության փոխանցմամբ՝ կրակողը եղել է հակագազով և բանվորական բաճկոնով։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում մի քանի չպայթած ռումբ է հայտնաբերվել։
