fbpx
Սպորտ

Այլևս չկան այնպիսի խաղացողներ, ինչպիսին են Ֆրանչեսկո Տոտին կամ Ալեսանդրո Դել Պիերոն․ Լիպի

Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին հրաժարվել է նշել Ա Սերիայի ֆավորիտին և նշել, որ իտալական ֆուտբոլը ճգնաժամի մեջ է։ Այս մասին հայտնել է Football Italia-ն:

«Այլևս չկան այնպիսի խաղացողներ, ինչպիսին են Ֆրանչեսկո Տոտին կամ Ալեսանդրո Դել Պիերոն…», – ասել է Լիպին:

Նա նաև խոսել է իր վրա տպավորություն թողնող հարձակվողների մասին․

«Ինձ դուր է գալիս Վիկտոր Օսիմենը, ինչպես նաև Թեմի Աբրահամը, որը լավ է հանդես գալիս «Ռոմայում»: Դուշան Վլահովիչը ուժեղացրել է «Յուվենտուսը» և ավելի մեծ ներուժ է տվել հարձակման գծում: Վերջին խաղերում լավ տեսք ունի «Ինտերը»,- ասել է Լիպին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ