Նյու Յորքի մետրոյի կայարանում անհայտ անձը կրակել է ուղևորների վրա

Ամենադիտվածներ

Դիտարկումներ Երևանի 3 դպրոցներում․ արձանագրվել են խախտումներ

Նյու Յորքի Բրուքլին թաղամասի մետրոյի կայարանում անհայտ անձը կրակել է ուղևորների վրա: Այս մասին հայտնել է CNN-ը՝ նշելով, որ կասկածյալը փախել է դեպքի վայրից։

Նշվում է, որ նախնական տվյալով՝ տուժել է առնվազն 13 մարդ, 5 մարդ հրազենային վիրավորում է ստացել։

Ոստիկանության փոխանցմամբ՝ կրակողը եղել է հակագազով և բանվորական բաճկոնով։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում մի քանի չպայթած ռումբ է հայտնաբերվել։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ