fbpx
Արցախ

Անհրաժեշտ է երկկողմ առևտուր սկսել և՛ Աղդամից, և՛ Գորիսից, ուզենք, թե չուզենք՝ դա իրականությունն է. Բաբայան

Սամվել Բաբայանը հորդորել է ԼՂ իշխանություններին հրաժարվել միջնորդներից և բանակցել Ադրբեջանի հետ:

Այս մասին նա խոսել է Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ հնարավոր է գտնել իրավիճակի ոսկե միջին՝ առանց միջնորդների:

«Անհրաժեշտ է երկկողմ առևտուր սկսել և՛ Աղդամից, և՛ Գորիսից, սա է լինելու տարբերակը, ուզենք, թե չուզենք՝ դա իրականությունն է։ Արցախում պարաշյուտով վայրէջք կատարածները կարծում են, որ ցույցով կարող են փոփոխություններ անել, բայց աշխարհում օրական երևի 200 հազար մարդ սովից է մահանում, մի միլիարդից ավել մարդու համար սով է, իսկ միջազգային հանրությունը դրան ուշադրություն չի դարձնում։

Ես ադրբեջանցու հետ ապրել եմ իմ ջահել կյանքն ու գիտեմ՝ ինչ եմ խոսում: Ջահել են, անփորձ են, խոսում են: Ինչի՞ իրականությունը չեն ասում, որ պարտվողը ընդունում է որոշ բաներ:

Մենք չպետք է մտածենք, որ գնում ենք դեպի կախաղան։ Մենք կարող ենք գտնել ոսկե միջին առանց միջնորդների… Պարզապես ժամանակ է պետք, որպեսզի երիտասարդներն ամեն ինչ հասկանան… Ես պարզապես ուզում եմ, որ նրանք հասկանան՝ մենք պետք է բանակցենք Ադրբեջանի հետ»-,ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ