ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ԱԺ հայտարարությունների ժամին առաջարկեց առաջիկայում նախաձեռնել Հայաստանի Հանրապետություն – Արցախի Հանրապետություն փակ քննարկում, որպեսզի հստակ պատկերացում ձևավորվի, թե տարիների ընթացքում ինչ փոխադարձ ներդրումներ են իրականացվել, ինչ ձեռնարկություններ են ստեղծվել, ինչ է կատարվել, որքան էլ դա արտաքին քաղաքականության լեգալ հատվածին համահունչ լինի:
«Ուզում եմ շեշտել նաև, որ որքան էլ այսօր արտաքին քաղաքականության վեկտորը գնա մի փոքր այլ ուղղությամբ, պետք է միշտ պատրաստ լինենք Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի ստեղծմանը»,- ասաց նա: